#Իմ_հաջողության_գաղտնիքը

🌹Ո՞վ է կինը, ի՞նչ կարող է նա անել, ի՞նչ դժվարություններ կարող է հաղթահարել և վերջապես, ի՞նչ դեր ունի նա կյանքում։ Հարցեր, որոնք արդիական են բոլոր ժամանակներում։
🌸Լիլիթ Ասատրյաան. «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ, մարդ, ով գիտե այս հարցերի հստակ պատասխանները.
-Ես վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրն ի զորու է իր արժեքավոր ներդրումն ունենալ մեր երկրում երիտասարդ կնոջ հիմնախնդիրների լուծման, քաղաքացիական հասարակության կերտման գործում` ի նպաստ մեր ողջ հասարակության։ Մեզ պարզապես պետք է համախմբվել, միավորել մեր ուժերը` հանուն այդ գաղափարների, ցույց տալ, որ կնոջ առաքելությունը մեծ և նշանակալի է ոչ միայն ընտանիքում, այլև հասարակության մեջ. կինն ինչպես որ իր ընտանիքն է պահպանում ու պաշտպանում, այդպես էլ կարող է և պետք է պահպանի ու պաշտպանի հասարակությունը, նրա արժեքային համակարգը, մեր երկիրը:
#Իմ_հաջողության_գաղտնիքը խորագրով միջոցառմանն իրենց գործունեության, նպատակների և ձեռքբերումների մասին խոսեցին, գրադարանի աշխատակիցներին ոգևորեցին ՀԵԿԱ-ի

AYWA-Armenian Young Women’s Association

անդամ կին ձեռներեցները։ Աշխատակիցներից շատերը ցանկություն հայտնեցին անդամագրվել և իրենց ուժերը փորձել նաև այլ ոլորտներում։

🌷Ալին Մասրելյան. «Հալեպ» խանունթների ցանցի տնօրեն։ Երկար տարիներ ապրելով Հալեպում, այնուամենայնիվ, որոշել է իր կյանքը կապել Հայաստանի հետ։ Մասնագիտությամբ ինժեներ Ալինը փորձել է ամեն ինչ, աշխատել է տարբեր ոլորտներում, բայց գտել է իր գործը և որ ամենակարևորն է հայրենի հողում։ #խորհուրդ_է_տալիս_լինել_համարձակ
🌺Լուսինե Բարաթյան ՝ «Լուսիա Ֆուդ» ընկերության տնօրեն։ «Միշտ երազել եմ բիզնես սկսել Վանաձորում, բայց երբեք ռիսկի չէի դիմում: Երազանքս իրականություն դարձավ և կարող եմ ասել մի բան, պետք է փորձել և զբաղվել սիրելի գործով։ Եթե չսիրես քո աշխատանքը, դժվար թե հաջողության հասնես։ #խորհուրդ_լինել_համարձակ
Ագային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը ողջունեց հյուրերին՝ հույս հայտնելով, որ Հայաստանի ազգային գրադարանի և Երիտասարդ կանանց ասոցիացիայի հետ համագործակցությունը կլինի շարունակական։

Վերադառնալ »