գրատպության թանգարան

Գրատպության թանգարան

2017 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի ազգային գրադարանում բացվեց Գրատպության թանգարան: Այն հայկական տպագրության պատմությունն ամփոփող մի անկյուն է՝ ինքնատիպ ոճով, ցուցանմուշների հարուստ հավաքածուով և արժեքավոր տպագրություններով: Հայ տպագրության պատմությունն արտացոլված է  «Գրի ակունքները», «Հայոց այբուբենը», «Հայ գրատպության առաջնեկները»,  «Հայկական գրատպության սփյուռքը», «Գրահրատարակչություն», «Գրի հավերժությունը»  սրահներում:

Թանգարանի ստեղծման գաղափարը ծնվել էր 2012 թվականին, երբ լրացավ հայ գրքի տպագրության 500-ամյակը եւ  ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևանը հռչակեց Գրքի համաշխարհային մայրաքաղաք:

Թանգարանի տարբեր սրահներում փուլ առ փուլ ներկայացված է հայկական գրատպության զարգացման ուղին՝ սկսած առաջին տպագիր գրքից, պարբերականից, քարտեզից, մինչև մեր ժամանակները. առանձնահատուկ տեղ է հատկացված հայ տպագրության գոհարների ցուցադրությանը.  հավաքածուն ընդգրկում է գրատպության պատմությունը ներկայացնող ցուցանմուշներ` հնատիպ գրքեր, տպագրական գործիքներ, կլիշեներ, տպագրական մեքենաներ և այլն:

Գրատպության թանգարանը հագեցած է նոր տեխնոլոգիաներով, ինչը ստեղծում է ոչ ֆորմալ կրթության ինտերակտիվ միջավայր: Թանգարանի թիրախային խումբը դպրոցականներն ու ուսանողներն են: Հենց այս լսարանի հետ հաղորդակցվելու համար թանգարանում մշակվում են նոր կրթական ծրագրեր ու մեթոդներ՝ նյութն ավելի մատչելի ու հասանելի դարձնելու համար: Խաղ-շրջայցի, դասախոսության, կրթական ծրագրերի միջոցով թանգարանը ստեղծում է այցելուների հետ բազմաշերտ փոխհարաբերությունների հարթակ, ինչն էլ հնարավորություն է ընձեռում ներգրավել այլ մասնակիցների: Կրթական ծրագրերի ներդրման արդյունքում թանգարանը նորովի է ընկալվում որպես կրթական տարածք: Կրթական ծրագրեր  իրականացվում են տարբեր տարիքային խմբերի համար:

2018 թվականի հունվարին Գրատպության թանգարանը դարձել է Եվրոպական Գրատպության թանգարանների ասոցիացիայի անդամ (AEPM): Թանգարանի մասին նյութը և լուսանկարները տեղադրված են European Printing Museum-ի էջում և  flickr.com կայքում՝ AEPM’s Flickr gallery:

Թանգարանը բաց է 

երեքշաբթի —  կիրակի

ժամը 10:00 — 16:00

Ցուցադրության տոմսի արժեքը
Մեծահասակների համար 500 դրամ

Դպրոցականների և ուսանողների 200 դրամ:

էքսկուրսիայի արժեքը՝ հայերեն 1000,  անգլերեն՝  1500 դրամ

 

 

«Գրի ակունքները»

Array
Սրահում ներկայացված է նախագրային շրջանից մինչև գիրն ընկած ժամանակահատվածում ստեղծված գրավոր մշակույթի նմուշներ՝ ժայռապատկերներ, սեպագիր ...

«Հայոց այբուբենը»

Array
Սրահում ներկայացված են գրչության տեսակները և եվրոպացի հրատարակիչների գրքերում փայտափորագիր հայոց ...

«Հայ գրատպության առաջնեկները»

Array
Սրահում ներկայացված են հայերեն տպագիր առաջին գիրքը՝ «Ուրբաթագիրքը» (Վենետիկ, 1512թ.), առաջին տպագիր «Աստվածաշունչը» (Ամստերդամ, 1666-1668թթ.), առաջին տպագիր քարտեզը՝ «Համատարած աշխարհացոյցը» (Ամստերդամ, 1695թ.), առաջին ...

«Հայկական գրատպության սփյուռքը»

Array
Սրահում ներկայացված են այն հիմնական օջախները, որտեղ գործել են հայկական տպարաններ և տպագրվել են հայերեն գրքեր: Սրահում կարելի է ծանոթանալ տպագրավայրերի համառոտ ...

«Գրահրատարակչություն»

Array
Սրահում ցուցադրված են տպագրական մեքենաներ, կլիշեներ, տարբեր երկրներում գործած հայկական տպարանների նկարներ: Հոլոգրաֆիկ ցուցադրության միջոցով ներկայացված են տպագրության հիմնական ...

«Գրի հավերժությունը»

Array
Սրահում ներկայացված է տպագրության սկզբնավորումը ներկայիս Հայաստանի տարածքում։ Ցուցադրված են Հայաստանի և Արցախի մամուլի եզակի ...