Եվրոպայի խոշորագույն գրադարանը համալրվել է հայալեզու գրականությամբ

Գիրք նվիրելու օրը Հայաստանի ազգային գրադարանը հայերեն լեզվով գրքեր է նվիրել Ամստերդամի հանրային գրադարանին, որի հիման վրա ստեղծվել է հայկական հավաքածու: Այն պարբերաբար կհամալրվի նոր գրքերով:
Ամենայն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը Ամստերդամի Կենտրոնական գրադարանում կազմակերպվել է նաեւ ԿԳՄՍ նախարարության «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհով հոլանդերեն թարգմանված Թումանյանի հեքիաթների գրքի շնորհանդեսը:
Ամստերդամի հանրային գրադարանի տնօրինությունը Հայաստանի ազգային գրադարանին է նվիրել շուրջ 30 հատոր անգլերեն և նիդերլանդերեն գրքեր:

Վերադառնալ »