ԳՐԱՏՊՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Հայ ժողովրդի պատմության քառուղիներում գիրքն ու գրատպությունը դարձել են ազգափրկիչ օղակներ՝ սերունդներին փոխանցելով պատմական փաստերն ու գիտական ձեռքբերումները: Հայ տպագրության պատմությունն անցել է զարգացման տարբեր փուլերով՝ հնարավորություն ընձեռելով հաջորդ սերունդներին կատարելագործելու տպագրության արվեստը: 2017 թ. սեպտեմբերի 25-ին Հայաստանի ազգային գրադարանի հյուրընկալ հարկի ներքո բացվեց Գրատպության թանգարանը՝ տպագրության պատմությունն արտացոլելով Գրի ակունքները , Հ այոց այբուբենը , Հայ գրատպության առաջնեկները , Հայկական գրատպության սփյուռքը , Գրահրատարակչություն , Գրի հավերժությունը սրահներում: Գրատպության թանգարանը բացվեց Հայաստանի ազգային գրադարանում, քանի որ այն համարվում է հայերեն տպագիր նյութի ամենամեծ պահոցը: Թանգարանի տարբեր սրահներում առանձնահատուկ տեղ հատկացվեց հայ տպագրության գոհարների ցուցադրությանը. հավաքածուն ընդգրկում է գրատպության պատմությունը ներկայացնող ցուցանմուշներհնատիպ գրքեր, տպագրական գործիքներ, կլիշեներ, տպագրական մեքենաներ և այլն: Գրատպության թանգարանը հագեցած է նոր տեխնոլոգիաներով, ինչը ստեղծում է ոչ ֆորմալ կրթության ինտերակտիվ միջավայր: Թանգարանը կոչված է ծառայելու հանրությանն ու նրա զարգացմանը: Այն ցուցադրում է մարդկության ժառանգությունը՝ կրթության, ուսումնասիրության և ժամանցի կազմակերպման նպատակներով:

ԹԱՆԳԱՐԱՆԸ ԲԱՑ Է

Երեքշաբթի – կիրակի

10:00 - 16:00

Հանգստյան օր՝ երկուշաբթի

ՀՀ, 0009, Երևան, Տերյան 72
Teryan 72, Yerevan, Armenia 0009
museum.printing@gmail.com
info@nla.am
+37460623514(5)