Հայաստանի ազգային գրադարանից կարող են օգտվել 16 տարին լրացած անձինք: Ընթերցողական տոմս ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր և մեկ լուսանկար (3×4սմ): Ընթերցողական տոմսը տրվում է անվճար:
Ընթերցողական տոմսը օգտագործվում է.
ա) գրադարան մուտք ունենալու
բ) գրականություն պատվիրելու
գ) պատվիրած և առձեռն ֆոնդերի գրականությունից օգտվելու
դ) գրադարանի առանձին կառուցվածքային ստորաբաժանումներ մուտքի և դրանց ծառայու-թյուններից օգտվելու համար
3.2 Խստիվ արգելվում է.
ա) ընթերցողական տոմսը ուրիշին տալը
բ) այլ նպատակով օգտագործելը
գ) արտաքին տեսքը խաթարելը
Ծանոթություն. –Գրադարանում գրանցվող այցելուին ընթերցողական տոմսը տրվում է անվճար։ Ընթերցողական տոմսը կորցնելու դեպքում ընթերցողը պարտավոր է հայտնել գրադարանի «Ընթերցողական կատալոգների և ընթերցողների գրանցման» ենթաբաժնի աշխատակցին: Ընթերցողական տոմսը կորցնելու դեպքում այն վերականգնելու համար ընթերցողը փոխհատուցում է վնասը՝ վճարելով 1000 դրամ, յուրաքանչյուր հաջորդ դեպքում՝ 3000 դրամ։
Ավելին՝ Գրադարանից օգտվելու կանոններ
Ընթերցողների գրանցումը հնարավոր է նաև էլեկտրոնային եղանակով: Անհրաժեշտ է լրացնել ստորև ներկայացված հայտաձևը և ուղարկել nla.circulation@gmail.com էլ. հասցեին։
Առցանց_գրանցման_հայտաձև
Առցանց_պատվերի_ուղեցույց
Էլեկտրոնային պատվերի տեսաուղեցույց
Ընթերցողների սպասարկումը իրականացվում է հետևյալ ընթերցասրահներում`
Ընթերցասրահներ | Շաբաթվա օրեր | Բաց է |
---|---|---|
Գիտական և ընթացիկ մամուլի | երկ-ուրբ, շբթ, կրկ | 9:00-21:00 9:00-20:00 9:00-17:00 |
Ընդհանուր ընթերցասրահ | երկ-ուրբ, շբթ, կրկ | 9:00-21:00 9:00-20:00 9:00-17:00 |
Ատենախոսությունների և սեղմագրերի | երկ-կրկ | 9:00-17:30 |
Անձեռնմխելի գրականության | երկ-ուրբ | 9:00-17:30 |
Արվեստի գրականության և ոչ գրքային հրատ. | երկ-ուրբ | 9:00-17:30 |
Նոտային-երաժշտականգրականության | երկ-ուրբ | 9:00-17:30 |
Տեղեկատու-մատենագիտության | երկ-ուրբ | 9:00-17:30 |
«Արև» (կույրերի և տեսողականխնդիրներ ունեցողների) | երկ-ուրբ | 9:00-17:30 |
Ընթերցողների սպասարկումը կատարվում է նաև անհատական, իսկ գրադարանների, կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների սպասարկումը միջգրադարանային բաժնույթների միջոցով։