Գրականության հանրահռչակման բաժին

«Գրականության հանրահռչակման բաժինը» «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկն է, որը անցկացնում է ՀՀ Մշակույթի նախարարության գրական դրամաշնորհային ծրագրերի, գրականության և մամուլին տրվող աջակցության մրցույթները, վերահսկում է ֆինանսավորում ստացած գրական մամուլի և գրքերի հրատարակման կամ գնման գործընթացները, կազմում պետական պատվերով և պետական աջակցությամբ տպագրված գրքերի անվճար բաշխումը:

  1. Գրականության հանրահռչակման բաժինը անցկացնում է մշակույթի նախարարության «Գրականության հրատարակում» ծրագրով նախատեսված մրցույթները, մշակում մրցույթի ընթացակարգը, նախարարության հաստատմանը ներկայացնում ծանուցման տեքստը:
  2. Վերահսկում է մշակույթի նախարարության «Գրականության հրատարակում» ծրագրով նախատեսված մրցույթը, հրավիրում հանձնաժողով, կազմում արձանագրություն և նախարարության հաստատման է ներկայացնում հանձնաժողովի որոշումը:
  3. Բաժինն իրականացնում է նաև «Աջակցություն ոչ պետական մամուլին» ծրագրով նախատեսված մրցույթը, մասնակցում ընթացակարգի և ծանուցման տեքստի պատրաստման աշխատանքներին:
  4. Բաժինն է ընդունում մամուլի և գրականության հրատարակման փուլային և հանձնման-ընդունման հաշվետվությունները, վերահսկում դրանց պատշաճ իրականացումը:
  5. Բաժինը առնվազն 2 ամիսը մեկ իրականացնում է գրքերի անվճար բաշխման և գնագոյացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստերը:
  6. Բաժինը մասնակցում է Մշակույթի նախարարության՝ միջազգային ցուցահանդեսների մասնակցության կազմակերպման աշխատանքներին:
  7. Համակարգում է «Հայ գրականությունը՝ թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը:
  8. Իրականացնում է մշակութային և գրական այլ միջոցառումներ: