Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանին

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ընդունել է Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանին: Հայոց Հայրապետն օրհնության և շնորհավորանքի խոսքերով ողջունելով գրադարանի նորընտիր տնօրենին՝ ընդգծել է, որ Մայր Աթոռը մշտապես սերտ համագործակցություն է ունեցել գրադարանի հետ, համատեղ իրականացվել են բազմաթիվ ծրագրեր եւ հույս հայտնել, որ այդ ավանդույթները շարունակական կլինեն տիկին Չուլյանի պաշտոնավարման ընթացքում:

«Մենք լիահույս ենք, որ այդ բարի ավանդույթները կշարունակվեն, մենք համատեղ կարող ենք գործել, ծրագրեր իրակացնել, որոնք օգտակար և շահեկան կլինեն երիտասարդ սերնդի և մտավորականության համար»,- նշել է Վեհափառ Հայրապետը:

«Ինձ համար մեծ պատիվ է լինելը այստեղ և ստանալ Ձեր օրհնությունը: Մեծ պատասխանատվությանբ եմ ստանձնել գրադարանը ղեկավարելու գործը: Լիահույս եմ, որ կկարողանամ պահել ավանդույթները և, նոր մակարդակի բարձրացնելով, գնալ առաջ՝ դեպի միջազգայնացում և աշխարհին առավել հասանելի դարձնել մեր մշակույթը,- ասել է տիկին Չուլյանը՝ ընդգծելով, որ մեծապես կարևորում է, թե ինչ է թողնելու ապագա սերունդներիրն և ինչպիսին է լինելու իր ներդրումը այս բնագավառում:

Վեհափառ Հայրապետը և գրադարանի տնօրենը անդրադարձել են գրադարանային գործի արդի խնդիրներին, ազգային գրադարանի առաջնահերթ ծրագրերին: Այնուհետեւ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանի ուղեկցությամբ, գրադարանի տնօրենը շրջել է Մայր աթոռի թանգարանում:

Վերադառնալ »