

Ինչ էլ սպասելիս լինի նրանց (հայերին) ապագայում, նրանց երկիրը միշտ պետք է մնա որպես ամենից ավելի հետաքրքրականներից մեկն ամբողջ հողագնդում, և արդեն իսկ նրանց լեզուն… մեծ ուսումնասիրություն է պահանջում… Ճոխ է հայոց լեզուն, և առատորեն կվարձատրվի նա, ով կուսումնասիրի այն: Ես փորձում եմ, իմ փորձն առաջ է ընթանում»,- ասել է Ջորջ Բայրոն



Ինչպես բացման խոսքում նշեց ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Գոհար Վահանյանը, յուրաքանչյուր հայ, ով գրում, խոսում և կարդում է հայերեն, կիսով չափ արդեն բանասեր է։ Իսկ ովքեր ընտրում են հենց բանասերի մասնագիտությունը, իրականում ընտրում են անակնկալներով լի մի ոլորտ, որը անընդհատ բացահայտումների կարիք ունի։