Արտաքին կապերի, գրքափոխանակության և բաժնույթների բաժին

Գրքափոխանակության ենթաբաժինը կատարում է տեղական և միջազգային փոխանակություններ՝ համալրելով ՀԱԳ հավաքածուն բացակա գրքերով: Նորաբաց Գրքափոխանակության անկյունը հնարավորություն է տալիս ընթերցողներին փոխանակություն կատարել՝ ընտրելով Գրքափոխանակության բազմօրինակ գրականությունից և գրադարանին տալով պահանջված գրականություն: Միջազգային գրքափոխանակության միջոցով հայ գիրքը հասանելի է դառնում օտարերկրյա ընթերցողին, իսկ Ազգային գրադարանը համալրվում է արտասահմանյան հրատարակություններով:

Բաժինը նաև աշխատանքներ է կատարում նորաբաց և վնասված գրադարանների հետ՝ դրանց տրամադրելով անհրաժեշտ գրականություն: