Արտաքին կապերի բաժին

«Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության արտաքին կապերի բաժինը Հայաստանի ազգային գրադարանի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկն է, որի հիմնական գործառույթներից է Հայաստանի ազգային գրադարանի համագործակցության ապահվումը ներպետական և օտարերկրյա ազգային, պետական, համալսարանական գրադարանների ու միջազգային կազմակերպությունների հետ, ինչպես նաև Հայաստանի ազգային գրադարանի ինտեգրումը համաշխարհային գիտակրթական և մշակութային գործընթացներին։

Արտաքին կապերի բաժնի գործունեությունը ապահովում է Հայաստանի ազգային գրադարանի և միջազգային կազմակերպությունների միջև համագործակցության ամրապնդումը։ Բաժինը զբաղվում է Հայաստանի ազգային գրադարանի գործունեության և ճանաչման շրջանակի ընդլայման մի շարք խնդիրների լուծմամբ, ինչպիսիք են՝

  • Հայաստանի ազգային գրադարանի արտաքին կապերի զարգացման ռազմավարության մշակում,
  • Գործընկեր գրադարանների և միջազգային կազմակերպությունների հետ պայմանագրերի և հուշագրերի կնքման գործընթացի պատրաստում ու վերահսկում,
  • Գործընկեր գրադարանների հետ համագործակցության և միջազգային կապերի հետագա ընդլայնմանը ուղղված նամակների և գրությունների պատրաստում,
  • Միջազգային դրամաշնորհային ծրագրերին գրադարանի մասնակցության հեռանկարի վերլուծություն ու մասնակցության ապահովում,
  • Հայաստանի ազգային գրադարանի գիտական և մշակութային ձեռքբերումների ներկայացում օտարերկրյա և ներպետական գործընկերներին,
  • Գործընկեր գրադարանների հետ համատեղ գիտական և մշակութային ծրագրերի իրականացում։

 

Համագործակցություն՝

Հայաստանի ազգային գրադարանը համագործակցում է աշխարհի 40 երկրների 160 կազմակերպությունների, գրադարանների և անհատների հետ: ՀԱԳ-ի միջազգային գրքափոխանակության մշտական գործընկերներն են Ռուսաստանի ազգային գրադարանը, Ռուսաստանի պետական գրադարանը, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը, Անգլիայի, Ֆրանսիայի, Իրանի, Կորեայի, Լեհաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Հունգարիայի, Բելառուսի, Ճապոնիայի և այլ երկրների ազգային և համալսարանական գրադարանները: