արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժին

Արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժինը Հայաստանի ազգային գրադարանի մասնագիտացված կառուցվածքային ստորաբաժանում է: Բաժինը իրականացնում է մշակույթի աշխատողների, ինչպես նաև քարտեզագրությամբ զբաղվող մասնագետների, դասախոսների, ուսանողների, արվեստով հետաքրքրվող անձանց սպասարկումը: Իր գործունեությամբ նպաստում է Հայաստանի բուհերի, մասնավորապես ճարտարապետա — շինարարական, պետական և մանկավարժական համալսարանների արվեստի բաժիններում սովորող ուսանողների մասնագիտական կրթության արդյունավետության բարձրացմանը: Ընթերցողներին տրամադրում է ազգային և արտասահմանյան տպագիր արտադրանքը առանց սահմանափակումների, նրանց պահանջմունքներին համապատասխան:

Բաժնում կատարվում է արվեստի գրականության և քարտեզագրական նյութերի հետ տարվող գրադարանային մատենագիտական բոլոր գործընթացները մասնակի համալրում, վերամշակում, գրացուցակների և քարտարանների կազմում, ֆոնդերի պահպանում և սպասարկում: Բաժինը տարվա ընթացքում կազմակերպում է միջոցառումներ, արվեստի գրականության տեսություններ, գրքի շնորհանդեսներ: Բաժնի ֆոնդը առ 1-ը հունվարի 2016թ. կազմել է 216.706 միավոր գրականություն, որից 52.676 միավոր գիրք, 418 միավոր տեղեկատու գրականություն, 11.143 միավոր ամսագիր, 152.469 միավոր ոչ գրքային հրատարակություն:

Բաժնի առկա գրացուցակներն ու քարտարաններն են.

• Ընթերցողական կարգային գրացուցակ

• Կարգային ծառայողական գրացուցակ

• Այբբենական գլխավոր գրացուցակ

• Քարտեզագրական նյութերի այբբենական և կարգային գրացուցակ

• Բնօրինակների գրացուցակ

• Լուսանկարների գրացուցակ

• Ֆոտոխրոնիկա, այբբենական և կարգային գրացուցակ

• Վերատպությունների այբբենական գրացուցակ

• Օրացույցների ժամանակագրական և կարգային գրացուցակ

• Բացիկների այբբենական և կարգային գրացուցակ

• Հրավիրատոմսերի և ծրարների գրացուցակ

• Պլակատների կարգային գրացուցակ

• Դրամների, մատենանիշների, նամականիշների գրացուցակ

• Տեղեկատու գրականության քարտարան

• Արվեստի գրականության կարգային քարտարան

• Առարկայական քարտարան

• Ժամանակակից նկարիչների քարտարան

• Հայ գրքի նկարիչ – ձևավորողների քարտարան

Նոտային-երաժշտական գրականություն

Նոտային-երաժշտական գրականության բաժինը Ազգային գրադարանի մասնագիտացված ստորաբաժանումներից մեկն է, ուր աշխատանքները և սպասարկումը կազմակերպվում են բաժնի ֆոնդերի հիման վրա: Որպես առանձին բաժին՝ այն ձևավորվել է 1928թ. հայ երաժշտագետ Բարսեղ Ղորղանյանի նախաձեռնությամբ: Նրա անմիջական ջանքերի շնորհիվ երաժշտական գրականությունը տարանջատվում է ընդհանուր ֆոնդիցնպատակ ունենալով գրադարանում ստեղծել հատուկ երաժշտական բաժին, որը պետք է կատարեր երաժշտական բոլոր հրատարակությունների հետ կապված աշխատանքները մշակում, սպասարկում և պահպանման հատուկ ձև: Այս ձևաչափի մեջ Ազգային գրադարանի նոտային-երաժշտական բաժինն առաջինն էր Հայաստանի Հանրապետությունում: Բաժնի հավաքածուի հիմնական մաս կազմում են երաժշտական գրականությունը, նոտագիր նյութերը, պարբերական հրատարակությունները, էլեկտրոնային կրիչները (ձայնապնակ, ձայներիզ, ձայնասկավառակ), տեղեկատու նյութերը՝ տարբեր լեզուներով: Սկզբնական շրջանում ֆոնդը կազմել է 14.000 միավոր նոտային գրականություն: Այժմ բաժնի հավաքածուն ներառում է 128.546 միավոր գրականություն: Այստեղ է պահպանվում Մ. Մաշտոցի, Գ. Նարեկացու, Ն. Շնորհալու և այլ երևելի այրերի հոգևոր երաժշտական ժառանգությունը:
Բաժնի ձայնադարանում առանձնահատուկ է էլեկտրոնային կրիչների (ձայնապնակ, ձայներիզ, պատրաստել և հրատարակել է հայ ականավոր կոմպոզիտորների հետևյալ մատենագիտությունները`

  1. Քրիստափոր Կարա-Մուրզա: Համառոտ բիբլիոգրաֆիա / Կազմ. Ն. Ա. Թեյմուրազյան. – Երևան, 1956:
  2. Մակար Եկմալյան: Համառոտ բիբլիոգրաֆիա / Կազմ. Ն. Ա. Թեյմուրազյան. – Երևան, 1959:
  3. Տիգրան Չուխաջյան: Մատենագիտություն / Կազմ.Ն. Ա. Թեյմուրազյան, Զ. Սեմյոնովա. – Երևան, 1964:
  4. Կոմիտաս: Մատենագիտական ժողովածու / Կազմ. Ռ. Ղազարյան.- Երևան, 2009:
  5. Տիգրան Մանսուրյան: Կենսամատենագիտություն / Կազմ.`Ռ. Թումասյան, Ա. Վարդանյան. – Երևան, 2014: Արտերկրում գործող կազմակերպությունների և անհատների հետ համագործակցության արդյունքում նոտային հավաքածուն համալրվում է արժեքավոր գրականությամբ՝ միաժամանակ ստեղծելով լայն հնարավորություններ՝ հայկական և համաշխարհային երաժշտական արվեստի տարբեր ստեղծագործություններին ծանոթանալու համար: Արժեքավոր ձեռքբերումներ են Արա Ղազարյանցի, Ջիա Այվազյանի, Լևոն Հակոբյանի, Լիլյա Գրիգորյանի, Անուշ Գրիգորյանի, Նուբար Ասլանյանի և այլոց նվիրատվությունները: Բաժինը սերտ կապեր է հաստատել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Երաժշտագիտականգրադարանի, մայրաքաղաքի երաժշտական դպրոցների հետ: Կազմակերպվում են թեմատիկ և հոբելյանական ցուցահանդեսներ, հանդիպումներ երաժշտական գործիչների հետ, երաժշտական և մատենագիտական տեսություններ, տրամադրվում է գրականություն ցուցահանդեսների համար: Ընթերցողները կարող են օգտվել բաժնի ֆոնդերն արտացոլող տարաբնույթ գրացուցակներից: Նրանց տրամադրվում են լսողական սարքեր, նաև դաշնամուր: Ժամանակակից գրադարանը կարող է ընթերցողին տալ նյութերի ուսումնասիրության լայն միջոցներ: Հենց այս նպատակով բաժնում սկսվեցին էլեկտրոնային քարտարանների ստեղծման աշխատանքները: Աշխատակիցները ստեղծում, վարում և անձնագրավորում են գրացուցակները: Նոտային-երաժշտական գրականության բաժնի քարտարանների տեսակները . 1. Հայերեն գրքերի այբբենական գրացուցակ 2. Հայերեն նոտային գրականության այբբենական և կարգային գրացուցակներ 3. Հոգևոր գրականության այբբենական գրացուցակ 4. Հատորային-նոտային գրականության այբբենական գրացուցակ 5. Օտար լեզվով գրականության այբբենական գրացուցակ 6. Օտար լեզվով (ռուսերեն և այլալեզու) նոտային գրականության այբբենական և կարգային 7. Ամսագրերի և թերթերի այբբենական գրացուցակ 8. Մանր նյութերի այբբենական (գրացուցակ ձայնապնակ, ձայներիզ, Էլեկտրոնային կրիչներ (ձայնասկավառակ):

2016 թ. հուլիսի 1-ին Նոտային-երաժշտական գրականության բաժինը միացել է Արվեստի գրականության բաժնին:

Արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժնի ֆոնդը առ 01-
01- 2019 թ. կազմում է 354.360 միավոր:

Նոտային-երաժշտական գրականության ենթաբաժնի ֆոնդը առ 01- 01- 2019 թ. կազմում է 128.965 միավոր:

Արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների ենթաբաժնի ֆոնդը առ 01- 01- 2019 թ. կազմում է 225.395 միավոր:

Տարվա ընթացքում բաժին է հաճախել 850 ընթերցող, նոր ընթերցող՝ 288, հաճախումը՝ 3420, տացքը՝ 18.197:

Բաժինը 2018 թ. ավարտել և Գրադարանի կայքի ՀԱԳ հրատարակություններ բաժնի ՀԱԳ էլեկտրոնային հատվածում տեղադրել է հետևյալ երկու մատենագիտությունները՝

Վարդգես Սուրենյանց: Կենսամատենագիտություն /Կազմ. Աիդա Ադամյան; Առաջաբ.` Մարտին Միքայելյան: Հայաստանի Ազգային գրադարան.- Ե.: 2018, 181 էջ:

Հայ քարտեզագրական հրատարակությունների մատենագիտություն / Կազմող՝ Աիդա Ադամյան; Խմբագիր՝ Հասմիկ Առաքելյան /ՀՀ Մշակույթի նախարարություն, Հայաստանի Ազգային գրադարան.- Երևան, 2018.- 152 էջ:

2019 թ. մարտի 20-ին, Ֆրանսերեն լեզվի միջազգային օրվա առթիվ, պետական համալսարանի Արվեստի ֆակուլտետի ուսանողների համար, Արվետի գրականության բաժնում անցկացվեց ֆրանսերեն լեզվով նոր ստացված գրքերի տեսություն՝ հոգեբանություն, փիլիսոփայություն, պատմություն, Հայոց ցեղասպանություն, գեղարվեստական գրականություն և լեզվաբանություն թեմաներով: