Աշխատանքային այց Լոռու Մարզային գրադարան

✔Հոկտեմբերի 12-ին Հայաստանի ազգային գրադարանի աշխատակիցները ՀԱԳ տնօրենի գիտական գծով տեղակալ Հայկանուշ Ղազարյանի գլխավորությամբ աշխատանքային այցով եղան Լոռու մարզային գրադարանում։
📚Այցի ընթացքում ՀԱԳ գրքափոխանակության հավաքածուից Լոռվա մարզի Սպիտակի քաղաքային գրադարանին նվիրաբերվեց 58 միավոր գրականություն, Տաշիրի համայնքային գրադարանին՝ 20 միավոր, Ստեփանավանի կենտրոնական գրադարանին՝ 34 միավոր և Հովաննես Թումանյանի անվան գրադարանին՝ 8 միավոր գրականություն։
☑Հանդիպման ընթացքում ՀԱԳ տնօրենի գիտական գծով տեղակալ Հայկանուշ Ղազարյանը մարզային և համայնքային գրադարանների աշխատակիցների հետ անցկացրեց սեմինար՝ համահավաք գրացուցակում հեղինակավոր գրառումների, գրականության մետատվյալների որակի բարձրացման հետ կապված խնդիրների առնչությամբ։ Քննարկվեցին նաև էլեկտրոնային շտեմարանների հասանելիության ապահովման հետ կապված մի շարք հարցեր։ Հայկանուշ Ղազարյանը նաև տեղեկատու- մատենագիտական աշխատանքները արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտ մեթոդական ցուցումներ տվեց և պատասխանեց գրադարանավարների հարցերին։
➡️ Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում կազմակերպել առցանց դասընթաց՝ Հայաստանի համահավաք գրացուցակում գրառումներ կատարող գրադարանավարների համար։
☑ ՀԱԳ Արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ Լորի Ալվանդյանը ևս հանդես եկավ «Շարժվելով առաջ. Հայաստանի ապագա գրադարանավարները» խորագրով զեկույցով, որը ընդունվեց մեծ հետաքրքրությամբ։

Վերադառնալ »