#Անկախ_Հայաստան30 , #Նոր_ցուցադրություն

✍️Անկախությունը մտնելու է յուրաքանչյուր հայ ընտանիք
«Հայ ժողովուրդը դարեր շարունակ զրկված է եղել անկախությունից: Վաղը մենք կունենանք մեր ժողովրդի կամքի վերջնական պատասխանը: Այդ օրվա համար հարկ եղավ մղել դաժան պայքար, մեր ժողովուրդը տվեց զոհեր, ուստի նա շատ թանկ գնով վաստակեց իր պետականությունը ստեղծելու իրավունքը…»
https://is.gd/t95Fm0
Ազգ
Երեւան
1991

📚📰Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքի փոքր ցուցասրահում այսօր բացվեց ցուցադրություն՝ նվիրված Հայաստանի անկախության հռչակագրի 30-ամյակին: Ցուցափեղկերում պարբերականներ են, որտեղ արտացոլված է նորանկախ երկրի անցած ճանապաարհը՝ ձեռքբերումներն ու դժվարությունները: Ցուցադրության են ներկայացված ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Արամ Մանուկյանի կազմած 《Անկախությունը և ազատական բարեփոխումները》 հոդվածների ժողովածուի երկհատորյակը, ինչպես նաև 《Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի 30-ամյակ》 փաստաթղթերի ժողովածուն։ Ներկայացված են նաև ժողովածուում տեղ գտած փաստաթղթերի կրկնօրինակները։

Առաջարկում ենք ցուցադրությանը ծանոթանալ առցանց: Իսկ եթե կհետաքրքրի համեցեք գրադարան: Ցուցադրությունը բաց է մինչև ապրիլի 1-ը։

#Անկախ_Հայաստան30
#Նոր_ցուցադրություն

Վերադառնալ »