ԱԳՇ

2002թ. Ապրիլի 14-20-ը «Հայկական գրադարանային միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ անցակցվեց Ազգային գրադարանային շաբաթ (ԱԳՇ)։

Շաբաթը կազմակերպվել էր Ամերիկյան գրադարանային միության ԱԳՄ աջակցությամբ։ Գրադարանային շաբաթները Միացյալ Նահանգներում անցկացվում են սկսած 1958թ.-ից։ Ապրիլին նման շաբաթ էր կազմակերվել նաև մեր հարևան Վրաստանում։

Շաբաթվա նախապատրաստումը սկսվել էր դեռևս 2001թ.աշնան ամիսներին։ Նամակներ էին ուղարկվել մոտ 70 հանրապետական և կենտրոնական գրադարանների հասցեներով, որտեղից ստացվեցին բազմաթիվ արձագանքներ։ Շատերին զարմացրել էր առաջարկն իր նորարարությամբ ու թարմությամբ։ Փոքր գրադարանները, որոնք անցած տասնամյակում նման ուշադրություն չէին արժանացել, մեծ ոգևորությամբ միացան շաբաթվա միջոցառումների ծրագրերին։ Ահա թե ինչ  է գրել մեզ Գուգարքի կենտրոնական գրադարանի տնօրենը. «Լոռու մարզի Գուգարքի համայնքի կենտրոնական գրադարանը և համայնքը՝ գյուղապետներ՝ Յու. Ենգոյան, Ա. Պողոսյան, ողջունում են ձեզ այդ հետաքրքիր և բովանդակալից միջոցառումը նախաձեռնելու համար։ Ուրախալի է, որ հանրապետության՝ քամուց քշված մի շարք գրադարանների գործունեությունը աստիճանաբար կմտնի իր հունի մեջ»։

Շաբաթվա հիմնական նպատակն էր գրադարանների՝ իբրև կրթության, մշակույթի, տեղեկատվության և հասարակական երկխոսության կենտրոնների դերի կարևորումը, պետական և տեղական իշխանության մարմինների, կրթական, մշակութային կազմակերպությունների և հասարակության լայն խավերի հետ գրադարանների կապերի քաջալերումը։

 Շաբաթվա պաշտոնական բացումը տեղի ունեցավ Հայաստանի Ազգային գրադարանում ապրիլի 15-ին, որին մասնակցեցին մշակույթի, գիտության, կրթության բնագավառների նշանավեր դեմքեր, պետական ծառայողներ, դիվանագետներ, լրագրողներ։ Իր ողջույնի խոսքում ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Վլադիմիր Բարխուդարյանը, մասնավորապես ասաց հետևյալը ։ «Իմացեք, որ Հայաստանում գիտությունը չեր զարգանա առանց գրքի։ Աանց գրքի ոչ միայն չկա կրթություն, չկա նաև գիտություն»։ Բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը, որը սիրահոժար համաձայնվեց լուսանկարվել շաբաթվա շրջանակներում անցակված

«Ընտանեկան ընթերցանության երեկոյի» պաստառի ձևավորման համար, կարևորելով ԱԳՇ անցկացումն ասաց. «Իմ հոգու պարտքը համարեցի այսօր գալ ասյտեղ, որովհետև  այս շաբաթը միայն շաբաթ չի, միայն յոթ օր չի։ Այս գործունեությունը խորհրդանշական է։ Գրադարանը մեր ազգը պահող մի կառույց է։

Գրադարանները  ԱԳՇ միասնական ծրագրին ներկայացրին ավելի քան երկու հարյուր տարբեր բնույթի միջոցառումներ՝ 50-ից ավելի ցուցահանդես, նույնքան ցերեկույթ, ավելի քան 60 հանդիպում և քննարկում, երկու տասնյակ շներհանդես և կոնֆերանս և այլն։ ՀՀ ԱԺ տասը պատգամավորներ գրադարանների հրավերով մասնակցեցին ընթերցողների հետ ապրիլի 18-ին կազմակերպված հանդիպումներին։ Շաբաթվա առթիվ միության պատվիրակությանը ապրիլի 25-ին մոտ ընդունեց ՀՀ ԱԺ նախագահ Ա. Խաչատրյանը։

 Հայաստանի գրադարաններն այսքան զանգվածային միջոցառումներ երբևէ չէին կազմակերպել։ Այսօր կարելի է արձանագրել, որ ԱԳՇ-ն կայացած իրողություն է, որը հասարակական լայն արձագանք ունեցավ։ Շաբաթվա միջոցառումները լուսաբանեցին « Հայաստանի Հանրապետություն»,  «Ազգ», «Առավոտ», «Ժամանակ»,  «Ավանգարդ», «Գոլոս Արմենիի» և այլ թերթեր, հանրային ռադիոն և հեռուստատեսությունը, «Արմենիա», «Երևան», «Պրոմեթեա», «Շանթ», ինչպես նաև մարզային հեռուստաընկերությունները։ Հայկական գրադարանյին շաբաթը լուսաբանվեց նաև ԱԳՄ «Ամրիկյան գրադարաններ» ( Ameican Libraries)  պատկերազարդ հանդեսում։ Օրերս շաբաթվա կապակցությամբ լույս տեսավ Հայկական գրադարանային միության «Հայկական գրադարան» տարեգրքի 6-րդ համարը։ Շաբաթվան մասնակցելու գրավոր հայտ էին ներկայացրել ավելի քան 100 գրադարաններ, այդ թվում ՝ 15 հանրապետական և մարզային, 10 կենտրոնական տարածքային, 41 քաղաքային, 4 բուհական, տասնյակ մանկական, դպրոցական և այլ գրադարաններ։

 Մայիսի 20-ին գրադարանյին միության վարչությունը ամփոփելով ԱԳՇ արդյուքները, որոշեց այսուհետև ԱԳՇ-ն դարձնել ամենամյա՝ այն անցկացնելով ապրիլ ամսին։ Որոշվեց 2003թ. ԱԳՇ ծրագրերում ներգրավել նաև Արցախի գրադարանները։ Որոշվեց եկող տարի առավել մեծ ուշադրություն հատկացնել ԱԳՇ ծրագրերում բուհական, ակադեմիական, և դպրոցական գրադարանների մասնակցությունը։ Միության անունից շներհակալական նամակներ են ուղարկվել ԱԳՇ մասնակից բոլոր գրադարաններին և նրանց վերադաս կազմակերպություններին։ Միությունը որոշեց ԱԳՇ մասնակից 10 գրադարաններին հնարավորություն ընձեռնել բաժանորդագրվելու 2-ական անուն հայկական պարբերականի։ Այդ գրադարաններն են՝ Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզային, Ապարանի, Կապանի քաղաքյին, Գուգարքի կենտրոնական և Երևանի Արաբկիր համայնքի թիվ 5 գրադարանը։

Օգտվելով առիթից մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում բոլոր կազմակերպություններին և անհատնեին Ազգային գրադարանային շաբաթվա ծրագրերին մասնակցելու համար։ Ինչ որ լինի, որքան էլ էլեկտոնային տեղեկատվությունը լայն ասպարեզ նվաճի՝ գիրքը կմնա մեզ հետ, որովհետև գիրքը ոգի ունի, գրքի մեջ շունչ կա։ Եվ այդ հարստության տերը գարադարաններն են։

Ներսես Հայրապետյան

 (Հայկական գրադարանային միության նախագահ)

2002թ.